211652_close_icon
views-count1640 դիտում article-date 15:04 17-05-2014

Լաոսում ավիավթարի հետևանքով գրանցվել է 17 զոհ

Այսօր Լաոսի հյուսիսարևմտյան Սիենկուան նահանգում ավիավթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Որոշ տվյալների համաձայն, օդանավում գտնվող անձնակազմից և ուղևորներից ողջ է մնացել 3 մարդ, սակայն նրանց առողջական վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Զոհվածների թվում են փոխվարչապետ և ՊՆ նախարար Դոունգտյայ Փխիչիտը, Վյենտյանի քաղաքապետը, Հասարակական անվտանգության նախարարը, ինչպես նաև մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ։ Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը վայրէջքի պահին բախվել է վիթխարի ծառի։ Ավելի վաղ հայտնել էին, որ վթարը գրանցվել է թռիչքուղուց 4 կմ հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր