1759 դիտում
10:24 17-05-2014
Արցախում շարունակվում են Երևանից ժամանած բարձրակարգ բժիշկների խորհրդատվությունները
Մայիսի 14-ից Արցախի շրջաններում բժշկական խորհրդատվություններ են իրականացնում «Էրեբունի» ԲԿ մասնագետները: Թվով 11 բժիշկ-մասնագետ, «Էրեբունի» ԲԿ տնօրենի տեղակալ Տիգրան Խուդավերդյանի գլխավորությամբ արդեն երրորդ օրն է Բաց դռների օրեր են անցկացնում:
ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում շրջկենտրոնների բուժմիավորումներում քիթ-կոկորդ-ականջաբանը, վնասվածքաբանը, սրտաբանը, ռևմատոլոգը, ուրոլոգը, էնդոկրինոլոգը, նյարդաբանը, վիրաբույժը, գինեկոլոգը, ալերգոլոգը, ինչպես նաև սոնոգրաֆիստը իրականացնում են խորհրդատվություններ: Երևանից ժամանած բժիշկների հետ բժշկական հաստատություններում է առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանը:
Բնակչությանը բուժօգնություն է ցուցաբերում նաև շարժական դիագնոստիկ կենտրոնը: Մայիսի 14-ին Մարտակերտում բժիշկներն ընդունել են 461 հիվանդի, որոնցից 37-ը նաև ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել: 110 հիվանդ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն է անցել, 70 հիվանդ էլ լաբորատոր քննության են ենթարկվել շարժական էքսպրես լաբորատորիայի միջոցով:
Մայիսի 15-ին Ասկերանում խորհրդատվության է ենթարկվել 452 հիվանդ, այդ թվում 69 սոնոգրաֆիա, 103 ֆլյուրոգրաֆիա, 70 լաբորատոր քննություն:
Եկող շաբաթվա ընթացքում նախատեսվում են այցեր Շուշի, Բերդձոր, Հադրութ: Հետազոտված հիվանդներն անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց:
Հերթագրման և ընդունելության գործընթացը շարունակվում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2828 դիտում
15:26 25-03-2019
ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից տրամադրվող անվճար բժշկական խորհրդատվությունները շարունակվում են
4624 դիտում
23:07 20-01-2017
Երևանից ժամանած բժիշկների խումբը բուժծառայություններ է մատուցել Ստեփանակերտի «Մանկական» հիվանդանոցում
Այս բաժնից
571 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
598 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1213 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN