17981 դիտում
16:12 16-05-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Կոշ անակնկալի էր բերել Կոշի գաղութի սպաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արագածոտնի մարզի Կոշ գյուղ: Ինչպես Կոշից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետի այցը կապված էր նշված գյուղում բարեգործների կողմից կառուցված միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը, մանկապարտեզ, որին կնախանձեին անգամ մայրաքաղաքում գործող շատ էլիտար մանկապարտեզների տնօրեններ ու այցելուներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում կոշեցիներն իրենց երախատագիտությունն էին հայտնում մանկապարտեզը հիմքից կառուցողներին, բարերարներին և Հովիկ Աբրահամյանին: Վարչապետը, ով դատարկաձեռն չէր եկել Կոշ, խոստացավ, որ մանկապարտեզը կունենա անհրաժեշտ պարագաներ և իրեն ուղեկցող ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարեց անհրաժեշտ գույքով ապահովել մանկապարտեզը:
Ի դեպ, մանկապարտեզի բակում էին գտնվում նա Կոշ գյուղում գործող «Կոշ» գաղութի աշխատակիցները, իսկ կոշեցիներն էլ, տեսնելով նրանց, կատակում էին. «Կոշի գաղութի աֆիցեռները, տեսնելով մանկապարտեզի ընտիր վիճակը, նախանձից երևի էկել են ու վարչապետից խնդրելու են, որ Կոշի գաղութը նույնպես կապիտալ վերանորոգվի ու վերանորոգումից հետո չզիջի մանկապարտեզին»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
517 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
487 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի
655 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին