211652_close_icon
views-count1625 դիտում article-date 15:30 16-05-2014

Գիտեի, որ բարդ է լինելու ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում. Ռոնալդինյո

«Ատլետիկո Մինեյրո»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ զարմացած չէ այն հանգամանքից, որ չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի ընդլայնված կազմում, որը պետք է նախապատրաստվի Մունդիալ 2014-ին: « Ես գիտեի, որ ինձ համար բարդ է լինելու ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում: Ես դա հասկացա, երբ Սկոլարին մի քանի անգամ ինձ չհրավիրեց ազգային թիմի ընկերական խաղերին: Այդուհանդերձ ես հուսով եմ, որ մեր հավաքականը հաջողությամբ հանդես կգա մրցաշարում և կնվաճի չեմպիոնի տիտղոսը»,-նշել է Ռոնալդինյոն:

Նմանատիպ նյութեր