Կրամատորսկի օդակայանի շրջանում կրակոցներ են լսվում
                        Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի օդակայանի շրջանում կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է քաղաքի ազգային աշխարհազորայինների ներկայացուցիչը։
Ըստ նախնական տվյալների՝ այդ շրջանում հրաձգություն է ընթանում ազգային գվարդիայի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության անջատողականների միջև։ Ըստ աշխարհազորայինների ներկայացուցչի խոսքերի՝ մոտակայքում գտնվող մարդիկ թաքնվել են։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

