211652_close_icon
views-count3037 դիտում article-date 12:05 16-05-2014

Հենրիխ Մխիթարյանը և իր խաղընկերները ռեկորդային պարգևավճար կստանան, եթե…

Գերմանիայի գավաթի եզրափակիչում «Բավարիա»-ի նկատմամբ հաղթանակ տոնելու դեպքում Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացողները ռեկորդային պարգևավճար կստանան: Ինչպես հայտնում է Bild-ը` չեմպիոն դառնալու դեպքում Հենրիխ Մխիթարյանը և իր խաղընկերները կստանան 100 հազարական եվրո պարգևավճար: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայի գավաթի 2012 թվականի խաղարկության եզրափակիչում «Բավարիա»-ին հաղթելուց հետո դորտմունդյան ակումբի յուրաքանչյուր խաղացող ստացել էր 75 հազարական եվրո պարգևավճար: Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղը կկայանա մայսիսի 17-ին` Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր