Կանադան որոշել է ռուսական երկու ընկերությունների դեմ պատժամիջոցներ չսահմանել
Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ չսահմանել «Роснефть» ընկերության նախագահ Իգոր Սեչինի և «Ростех» կորպորացիայի տնօրեն Իգոր Չեմեզովի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել էր, որ Կանադան շարունակելու է տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի և այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ճգնաժամի համար։
Ավելի ուշ Կանադայի ղեկավարությունը ընդլայնել էր ռուս պաշտոնյանների, գործարարների և Ռուսաստանի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները։