211652_close_icon

Բակո Սահակյանը երկարամյա անբասիր աշխատանքի համար պարգևատրման հրամանագրեր է ստորագրել

views-count1943 դիտում article-date 12:13 15-05-2014
Լեռնային Ղարաբաղի վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին: Համաձայն հրամանագրի` երկարամյա անբասիր աշխատանքի համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են. Սուսաննա Հարությունյանը (ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ), Արթուր Սարգսյանը (ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի Հադրութի շրջանային բաժնի պետ)։ Լեռնային Ղարաբաղի վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ Բակո Սահակյանը ստորագրել է նաեւ կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

Նմանատիպ նյութեր