Սլավյանսկում կրակոցների ձայներ են լսվում
Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի ծայրամասում գնդացրային կրակահերթերի և հրետանային ռումբերի պայթյունների ձայներ են լսվում։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով դեպքի վայրում գտնվող թղթակցին։
«Մարտերը, ենթադրաբար, ընթանում են կերի գործարանի մոտ։ Հրետանային ռումբերի և գնդացրային կրակահերթերի պայթյունների ձայներ են լսվում, հրաձգությունն ինտենսիվ է»,֊ տեղեկացրել է նա։