211652_close_icon
views-count9484 դիտում article-date 17:38 13-03-2014

Փրկարարները, ջրասուզակն ու ոստիկանները Ռանչպար գյուղում գտնվող լճում որոնում են 32-ամյա ջրահեղձվածի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող «Սև ջուր» կոչվող լճի ափին քաղաքացու հագուստ է հայտնաբերվել, և կան կասկածներ, որ քաղաքացին ջրահեղձ է եղել: Ինչպես Ռանչպար գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատը և թիվ 18 փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Տեղում գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Խալիլովն է, ով զբաղվում էր անասնապահությամբ, ամուսնացած էր և ուներ 4 երեխա: Առաջին պահից ոստիկանների ու փրկարարների հետ տեղում է նաև Ռանչպար գյուղի գյուղապետ Մանուկ Օհանյանը: Այս պահին ջրասուզակը լճում կատարում է որոնողական աշխատանքներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր