ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու կայցելեն մայիսի 19-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) Ադրբեջան կժամանեն մայիսի 19-ին: Այս մասին հայտնել է Apa գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևին:
ԵԱՀԿ համանախագահները Ադրբեջանում կհանդիպեն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Համանախագահները կայցելեն նաև Արցախի Հանրապետություն:
Ինչպես արդեն հայտնել ենք, մինչ Ադրբեջան ժամանելը նրանք կլինեն մայիսի 16-ին համանախագահները կժամանեն Երևան: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: