211652_close_icon
views-count1033 դիտում article-date 08:12 26-10-2024

Իշխանությունը կրկին փնտրտուքի մեջ է. այս անգամ ԲԴԽ գիտական անդամ գտնել չի ստացվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Այս տարվա հուլիսի 10-ից մինչ օրս քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ չի կարողանում գտնել եւ փնտրտուքի մեջ է:

Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի լիազորությունները ԲԴԽ-ում ավարտվել էին հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ քանի որ անցած այդ 5 տարիներին Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը ոչ թե հակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, օրերս ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Նրա հետ Վճռաբեկ դատարան գնաց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը, ու հիմա ՔՊ-ի քարը ավելի է ծանրացել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունը գիտնական երկու անդամի թեկնածուների փնտրտուքի մեջ է. պիտի գտնեն ու բերեն ԱԺ՝ ընտրվելու: Սակայն, թեկնածուներ դեռ չկան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր