1726 դիտում
10:27 07-11-2019
«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ էլ մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Սարգսյանի թեկնածությունը: Եվ չնայած այս մերժումներին` խորհրդարանի կողմից ՀՊ նոր անդամի հարցը պետք է մինչև դեկտեմբեր լուծվի, քանի որ հենց այդ ժամանակ է լրանում Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն դատելով ներկա իրավիճակից` հարցը հանգուցալուծելը բարդ է լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այլևս հակված չէ թեկնածու ներկայացնել, իսկ ԲՀԿ-ն էլ ի սկզբանե էր հայտարարել այս գործընթացին չմասնակցելու մասին: Այսինքն` թեկնածու առաջադրելու բեռը կրկին «Իմ քայլ»-ի ուսերին է: Մենք նաև տեղեկացանք, որ հանձնաժողովի կողմից մերժված թեկնածուն եղել է պատգամավոր Արփի Դավոյանի մտերիմը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3003 դիտում
11:04 14-01-2020
«Իմ քայլը» խմբակցությունը փնտրտուքի մեջ է․ ՀՊ-ում թափուր տեղը չի համալրվում․ «Ժողովուրդ»
1150 դիտում
07:32 21-11-2023
Քաղաքական իշխանությունները ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ են. «Ժողովուրդ»
3388 դիտում
09:20 04-03-2021
Իշխանությունը ԶՈՒ ԳՇ պետի թեկնածուի ակտիվ փնտրտուքի մեջ է. «Փաստ»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»