1467 դիտում
11:34 13-05-2014
Բուժքույրերի համագումարը` Ստեփանակերտում. տեսանյութ. Artsakh.TV
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, բուժքույրերի միջազգային օրվան նվիրված, այսօր Ստեփանակերտում կազմակերպվել է «Քույրական գործի արդի խնդիրները» թեմայով երկօրյա համագումար, որին մասնակցում է 450 միջին բուժանձնակազմի աշխատող՝ Արցախից և Հայաստանից: Համագումարին մասնակցելու նպատակով Արցախում են Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի և Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի մասնագետներն, ովքեր երկու օր շարունակ իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն տեղի մասնագետներին:
Համագումարի բացմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:
Ողջունելով համագումարի մասնակիցներին նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ, նշել, որ նման ներկայացուցչական համագումարների անցկացումն Արցախում բարի ավանդույթի է վերածվել: Նախագահը համոզմունք է հայտնել, որ համագումարը դրական ազդեցություն կունենա հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա, թե կիրառական, թե տեսական առումներով: Կարևորելով բուժքույրական օղակի դերը` առողջապահության ոլորտում, նախագահը նշել է, որ առողջապահության համակարգում նյութատեխնիկական ներդրումների արդյունավետությունը պայմանավորված է նախևառաջ բժշկական որակյալ մասնագետների առկայությամբ:
Իր հերթին շնորհավորելով բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորել է որակյալ բժշկական օգնության ցուցաբերման գործում բուժքույրերի նվիրվածության և բարձր մասնագիտական կարողությունների դերը:
Այնուհետև բուժքույրական արդի խնդիրների շուրջ հնչել են տարբեր զեկույցներ, որից հետո Արցախի առողջապահական ոլորտի միջին բուժանձնակազմի մի խումբ աշխատակիցներ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվել են նախարարության պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Նշենք, որ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաև Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար, որտեղ կներկայացվեն արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն, ինչպես նաև նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում: Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին կնվիրաբերվեն դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
976 դիտում
17:25 06-08-2023
Ստեփանակերտում տեղի է ունեցել Artsakh STEM Expo 2023-ը
1784 դիտում
12:08 17-04-2014
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արդեն լիարժեք աշխատանքային ռեժիմի է անցել. Artsakh.tv
15339 դիտում
02:16 04-08-2014
ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՂՀ ՊՆ, ՊԲ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ. artsakh.tv
Այս բաժնից
1063 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
823 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
775 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ