211652_close_icon
views-count17118 դիտում article-date 14:16 14-05-2014

Բանակում հրազենային վիրավորումից մահացած Ներսեսին սպանել են 200 հազար դրամի պատճառով

Բանակում հրազենային վիրավորումից մահացած Ներսես Կարապետյանին սպանել են 200 հազար դրամի պատճառով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա հարազատները: Նա մահվանից առաջ զանգ է տվել հարազատներին և ասել, որ բենզինի հետ կապված խնդիր կա եւ իրենից 200 հազար դրամ է պահանջել, ինչպես նաեւ զգուշացրել, որ եթե գումարը չտա իրեն, կենդանի չեն թողնի: Հարազատները նշված օրը չեն կարողացել գումարը հայթայթել, որ ուղարկեն եւ ասել են, որ հաջորդ օրը գումարը տեղ կհասնի: Բայց հաջորդ օրն արդեն լսել են Ներսեսի մահվան լուրը: Ավելին` նրան սպանել եւ դիակը դիրքեր են տարել, որպեսզի ինքնասպանություն ձեւակերպեն, բայց ոչ ոք չի հավատում այդ վարկածին: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած Ներսես Կարապետյանը Դավիթաշենից էր: Նա շատ համեստ եւ կենսուրախ երիտասարդ է եղել ու շատ է սիրել կյանքը, հետեւաբար ոչ ոք չի հավատում, որ նա կարող էր ինքնասպան լինել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին նրա հարևանները: Միաժամանակ ավելացրին, որ նա զորամասում հրամանատարության հետ վերջին օրերին բենզինի գումարի հետ կապված խնդիր է ունեցել: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից էլ տեղեկացել էինք, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով: Ավելի վաղ էլ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր