2281 դիտում
21:44 12-05-2014
ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում գրանցվել է թունավորման դեպք. 6 կին դատապարտյալ մեկուսացվել է
Մայիսի 12-ին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել:
Հայտնում ենք, որ 2014թ. մայիսի 9-ին ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում գրանցվել է թունավորման դեպք: Մի շարք կին դատապարտյալներ ստուգման են ենթարկվել, ինչից հետո 6 կին դատապարտյալ մեկուսացվել է:
Նրանք գտնվում են ՔԿ հիմնարկի, ինչպես նաև ՀՀ ԱՆ«Դատապարտյալների հիվանդանոց՚» ՔԿՀ-ի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ: Նրանցից 3-ի վիճակը լավ է, իսկ մյուսներինը գնահատվում է բավարար: Դատապարտյալների առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվում է հետաքննություն, ՔԿ հիմնարկից սննդի և ջրի նմուշներն ուղղարկվել են փորձաքննության:
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
15:22 09-03-2019
Կանանց միամսյակին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում սկսել են տոնական միջոցառումներ՝ կին դատապարտյալների համար
Այս բաժնից
487 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1285 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր