Պայթյուն՝ Օհայո նահանգում․ կան տուժածներ
Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել են տուժածներ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են տեղական ԶԼՄ֊ները։ Նրանց հստակ թիվը ճշտվում է։
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցներ և հրշեջներ։ Ըստ նրանց խոսքերի՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն էր։ Պայթյունի դրդապատճառների մասին տվյալներ առայժմ չկան։


