Տիմոշենկոն պահանջում է դադարեցնել Ուկրաինայի արևելքում մեկնարկած հանրաքվեն
Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն Լուգանսկում և Դոնեցկում անցկացվող հանրաքվեն համարում է անօրինական և կարծում է, որ պետք է դադարեցնեն, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ցավոք, հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է կանգնեցնել հանրաքվեն, ավարտվեց նրանով, որ այժմ , այս պահին Դոնեցկի մարզում նրանք անցկացվում են»,-ավելացրել է նա նշելով, որ քվեաթերթիկները պատրաստված են եղել նախապես:
Ըստ վերջին տեղեկությունների ժամը 11:00-ի դրությամբ, հանրաքվեի մասնակցությունը Լուգանսկի մարզում կազմում է 22 տոկոս:


