Ուկրաինական կործանիչները ստիպել են ռուս պաշտոնյաների տեղափոխող օդանավին հարկադիր վայրէջք կատարել Քիշնյովում
Ուկրաինան օդ է բարձրացրել 2 МиГ-29 կործանիչներ, որոնք ստիպել են ՌԴ պաշտոնյաների տեղափոխող օդանավի օդաչուներին հարկադիր վայրէջք կատարել Քիշնյովում: Այս մասին հաղորդում է «Ria Novosti» գործակալությունը:
Հաղորդվում է նաև, որ օդանավում են գտնվում նաև ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ՌԴ կառավարության, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներ: Twitter-ում նախարարը գրել է, որ սկզբում ուկրաինական իշխանությունները թույլատրել են թռիչքը, այնուհետ ստիպել են օդանավին վերադառնալ Քիշնյով: