211652_close_icon
views-count1676 դիտում article-date 09:14 10-05-2014

Այսօր պատերազմ անցած բոլոր տղաներն արհամարհված վիճակում են․ Առավոտ

Առավոտ» թերթը գրում է. «Այսօր պատերազմ անցած բոլոր տղաներն արհամարհված վիճակում են։ Սաղս էլ գիտենք։ Ես էլ երկրորդ խմբի հաշմանդամ եմ։ Մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, պատերազմ էր, գնացել կռվել ենք։ Թե ով է պաշտոն ստացել ՝ դա մեզ վաբշե չի հետաքրքրում, թե այսօր ինչ են անում նրանք դա էլ մեզ չի հետաքրքրում»,-թերթի հետ զրույցում երեկ Եռաբլուրում ասաց «Հատուկ գնդի» ազատամարտիկ, «Հատուկ գունդ» հ/կ ղեկավար Գեղամ Հակոբյանն։ Մեր հարցին՝ ՀՀ–ում չկա՞ն կռված տղերք՝ նկատի ունեմ իշխող վերնախավի մեջ, Գեղամ Հակոբյանն պատասխանեց. «Էսօրվա դրությամբ ՀՀ-ում լրիվ կռված են։ Բայց պատերազմին մասնակցեց 10-15 հազար մարդ։ Անունով կռվողներ լիքն են, պարգևատրվողներ։ Նայում ես ովքեր են պարգևատրվում՝ դրանք Երևանից սկի դուրս չեն եկել։ Կան, ասենք, Լենինգրադում մեխակի գործ են արել, էսօր պարգևատրման և ամեն բուրմունքից էլ օգտվում են»։ Ազատամարտիկն վստահեցրեց, որ այսօր մեր ազգը մոռացել է հայրենասիրությունը և ամենակարևորը փողն է դարձել. «Ի՞նչ հայրենիք, ինչ հայրենասիրաթյուն, երբ այսօր ժողովուրդն արտագաղթում է Հայաստանից»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր