211652_close_icon
views-count1908 դիտում article-date 08:40 10-05-2014

Հայաստանից հեռացած գիտնականի կարծիքով արտագաղթի պատճառը ոչ թե սոցիալական, այլ հոգեբանական գործոնն է․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում ստեղծված «գաղջ մթնոլորտի» պատճառով վերջերս երկիրը լքած՝ 25 տարվա գիտնական, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանի խոսքերով՝ արտագաղթի հիմնական պատճառը մարդկանց սոցիալական վիճակը չէ, ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը։ Ինքը՝ Վահան Ղույումչյանը, հնարավորություն ունեցել է ավելի վաղ հեռանալու՝ մասնագիտական վերապատրաստումների առիթներով, բարեկամների հրավերով, բայց չէր լքում երկիրը՝ հավատալով, որ մեր ժողովրդի ոգին բարձր է, և նա ձգտում է անկախ պետականություն կերտել, ու դա նաև իր երազանքն էր։ Բայց երբ հասկացավ, որ ժողովուրդն իրեն կամավոր ստրկության է մատնել, երկրից հեռանալը գիտնականի համար դարձավ անխուսափելի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր