211652_close_icon
views-count960 դիտում article-date 12:41 09-05-2014

Գոմեսը կարող է վերադառնալ «Բավարիա»

«Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ամենայն հավանականությամբ կհեռանա Իտալիայից, հայտնում է Tuttosport-ը: 28-ամյա գերմանացի խաղացողը կարող է տեղափոխվել «Վոլֆսբուրգ», որը հարձակվողի համար պատրաստ է 20 մլն եվրո վճարել: Բացառված չէ, որ Գոմեսը կարող է վերադառնալ «Բավարիա»: Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը վնասվածքի պատճառով «մանուշակների» կազմում անցկացրած 15 խաղում խփել է 4 գոլ:

Նմանատիպ նյութեր