5336 դիտում
14:54 16-02-2014
Չինաստանը` Հայաստանով դեպի Եվրոպա. վերականգնում է «Մետաքսի ճանապարհ»-ը. տեսանյութ
Նոր «Մետաքսի ճանապարհ»-ը ռեինկարնացիա է ապրելու և անցնելու է նաև Հայաստանով: Չինաստանն ուզում է վերականգնել երբեմնի հզոր տնտեսական ուղին և համալրել նոր անդամներով: Այն սկսվելու է Չինաստանի արևմուտքից, անցնելու է Ռուսաստանով, Կովկասի ու Մերձավոր արևելքի որոշ երկրներով ու հասնելու է Եվրոպա: Հայաստանը այս ճանապահին է և կարող է դառնալ նոր տնտեսական ճանապարհի մի մասը: Չինաստանի կոմկուսի միջազգային կապերի պատասխանատու` Չժոու Լին, այս մասին ասում է ուրախությամբ: Նոր Մետաքսի ճանապարհը հնարավորություն կտա ստեղծել համատեղ տնտեսական գոտի` կաշխուժացնի առևտուրը և առևտրաշրջանառության ծավալը: Հայաստանը հնարավորություն կունենա մեծացնել արտահանման ծավալը:
Չժոու Լիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է` Հանրապետական կուսակցության հետ գործակցությունը սերտացնելու նպատակով: Հանդիպումներին քննարկվել են նաև միջպետական հարցեր: Չժոու Լին ընդգծում է` Հայաստանը մեծ հեռանկար ունի:
Հումանիտար ու տարածքային մակարդակներում, հայ-չինական հարաբերություններում արդեն ձեռքբերումներ կան: Հայաստանում բացվելու է Չինաստանից դուրս ամենամեծ չինական դպրոցը:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/22674]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1840 դիտում
22:17 08-10-2014
Մետաքսի ճանապարհի երաժշտական ուղին՝ Հայաստանով. տեսանյութ
2674 դիտում
08:50 09-05-2014
Իրանը պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա․ ՀԺ
Այս բաժնից
985 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1033 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
736 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան