211652_close_icon
views-count1561 դիտում article-date 13:50 08-05-2014

Աշխատանքային կենսաթոշակը պետք է վերահաշվարկվի նոր բանաձևով

ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են 2014թ. ուժի մեջ մտած և պետական կենսաթոշակին վերաբերող երեք օրենքներով: Դրանց համաձայն վերանայվել է աշխատանքային կենսաթոշակ նշանակելու բանաձևը, վերացել է սոցիալական կենսաթոշակը, որը վճարվում է որպես նպաստ, սահմանվել է, որ հատուկ քննչական ծառայողին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ստաժը հաշվարկելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է կառավարությունը, լուծվել են իրավակիրառական պրակտիկայում առաջացած այլ խնդիրներ: Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է այն ժամանակահատվածը, որի համար փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մորը և փոխնակ մորը տրվում է անաշխատունակության թերթիկ: Կենսաբանական մորը թերթիկը տրվում է միայն հետծննդյան արձակուրդի, փոխնակ մորը՝ նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար:

Նմանատիպ նյութեր