Բոլիվիայում 75-ամյա քաղաքապետը լրագրողուհուն «ձեռք է գցում». տեսանյութ
Բոլիվիայի Սանտա Կրուզի քաղաքապետ Պերսի Ֆերնանդեսը հեռուստաեթերի ժամանակ լրագրողուհի Մեսեդես Գուզմանին «ձեռք է գցել»:
Ուղիղ եթերի կադրերից երևում է , թե ինչպես է լրագրողուհին մի ձեռքով բարձրախոսը պահում, մյուսով քաղաքապետի անհնազանդ ձեռքը հեռացնում իր ազդրի վրայից:
Երկրի խորհրդարանի անդամները, կանանց իրավունքի պաշտպանները և լրագրողները աղմուկ են բարձրացրել դիպվածի պատճառով, սակայն 75-ամյա քաղաքապետը բացատրել է, որ լրագրողուհուն վիրավորել չի ցանկացել: Իսկ լրագրողուհու ամուսինը պատրաստվում է դատարան դիմել, եթե քաղաքապետը ներողություն չխնդրի: