Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աբովյանի քաղաքապետը ընտրություններին մեզ սարեր էր խոստանում, իսկ հիմա «իրեն գցում է դոդերի բախչեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ դեկտեմբերի 26-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Աբովյան քաղաքի  2-րդ միկրոշրջան թաղամասի  28 շենքի բնակիչ Սեդրակ Համբարձումյանը առավոտյան ժամը 08:30-ին աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի պատից սալիկները պոկվել ու վնասել են իրեն պատկանող Opel մակնիշի 34 RC 204 համարանիշի ավտոմեքենան:
Քաղաքացին դեպքի մասին տեղեկացրել է Աբովյանի քաղաքապետարան, սակայն այնտեղից մի դարակազմիկ պատասխան ե տվել, թե՝ «Դա մեր տիրույթում չի, մենք ոչինչ չենք կարող անել, դիմիր համատիրություն»:
Քաղաքացին էլ դիմում է համատիրություն, այնտեղից էլ պատասխանում են, թե՝ «Դա մեր տիրույթում չի,  դիմիր քաղաքապետարան»:
Մինչդեռ, թե՛ տուժած քաղաքացին, թե բնակիչները կանոնավոր վճարումներ են կատարում շենքի պահպանման, աղբահեռացման համար, իսկ Աբովյանի քաղաքապետարանն ու համատիրությունը «մուկն ու կատու են խաղում»:
Թե մուկն ով է, կատուն՝ ով, երևի կիմանա Աբովյանի Մեծն քաղաքապետ Վահագն  Գևորգյանը, ով, ըստ ահազանգած քաղաքացիների, քաղաքապետի  քարոզարշավի ժամանակ բնակիչներին այնպիսի խոստումներ էր տալիս,  որ Աբովյանը դարձնելու է Շվեյցարիա, որ նույնիսկ Երևանի Հյուսիսային պողոտայի ապրողները իրենց տները վաճառելու ու գալու են բնակություն հաստատեն Աբովյանում: 
Հիմա, որ ասենք՝  էդ խոսքերը լրիվ օդ էր, քաղաքապետը կասի՝ պատվեր եք կատարում: Ինչ պատվերի մասին  է խոսքը: Ընտրություններին տղամարդու նման խոստացել ես,  որ կանգնես բնակչի թիկունքին, հիմա խոստումդ դրժում ես ու հիմա  քո համապատասխան վարչությունների աշխատակիցները պետք է  այստեղ լինեին և միջոցներ ձեռնարկեին հետագա սալիկների թափման դեմն առնելու ուղղությամբ, ինչպես նաև  օգնություն ցուցաբերեին տուժած քաղաքացուն»: 
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.  «Միայն գոհ ենք Աբովյանի ոստիկանությունից ու հրշեջ-փրկարարներից, ովքեր օպերատիվորեն արձագանքեցին մեր ահազանգին ու ժամանեցին դեպքի վայր, իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները  լրիվ մեզ  փորձում են  դոդի տեղ դնել, «իրենց էլ գցում են դոդերի բախչեն»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հարցին, թե՝ բա ինչու պետք է քաղաքապետարանը փոխհատուցում անի, բնակիչներն ասում էին. «Մենք հավատացել ենք քարոզարշավի նրա ելույթներին ու էդ հավատով այսօր զանգահարեցինք քաղաքապետարան, բայց էնտեղից արժանացանք քար անտարբերության»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

