Վրաստանում եկեղեցու գմբեթի փլուզման հետևանքով 2 մարդ է մահացել
Վրաստանի Խելվաչաուրի շրջանի Ախալսոփելի (Նորագյուղ) տարածքում գտնվող եկեղեցու գմբեթի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել:
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, մահացածներից մեկին հաջողվել է արագ դուրս բերել փլուզման տակից, սակայն 2-րդին դուրս բերելու աշխատանքները դեռ շարունակվում է:
Եկեղեցու փլուզման հետևանքով վնասվել են 4 մարդ, որոնցից 2-ը ևս գտնվում են ծանր վիճակում: Մահացած և տուժած մարդիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքների մասնակիցներն են եղել, ովքեր տեղացիներ չեն:
Սուրբ Գորգիի անունը կրող եկեղեցին արդեն 4 տարի է վերանորոգվում է: