Լուգանսկում ֆեդերալիզացման կողմնակիցները գրավել են դատախազության շենքը
Ռուսամետ անջատողականները կրկին գրավել են Լուգանսկի դատախազության շենքը։ Այս մասին հայտնում է УНН-ը։
Ըստ գործակալության տվյալների՝ շենքի տարածք են մտել 2 տասնյակ զինված տղամարդիկ, ովքեր հրամայել են բոլորին դուրս գալ շենքից։ Ֆեդերալիզացման կողմնակիցները իրենց ճանապարհին որևէ դիմադրության չեն հանդիպել, քանզի տարածքում գրեթե պահպանություն չէր իրականցվում։
Լուգանսկի շրջանի դատախազ Սերգեյ Ստոսը հրաժարվել է լքել դատախազության շենքը, սակայն մյուս աշխատակիցներն ենթարկվել են հրամանին։