211652_close_icon
views-count812 դիտում article-date 15:26 07-05-2014

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռադիոյի օրվա կապակցությամբ

Ուղերձում ասվում է. «Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ: Տեղեկատվության և տեղեկատվական միջոցների առատության ու արագ զարգացման մեր ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը, ինչով և դուք առանձնանում եք տեղեկատվական դաշտում: Համոզված եմ, որ սրտացավ աշխատանքով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի, մայրաքաղաք Երևանի ու նրա բնակչության բարօրությանը: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ անխափան եթեր, բարի լուրերի առատություն, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ անչափ կարևոր ու պատասխանատու ձեր գործունեության մեջ»:

Նմանատիպ նյութեր