Սլավյանսկում մարտեր են ընթանում
Սլավյանսկի մոտակայքում առավոտյան մարտեր էին ընթանում։ Այս մասին «Газете.Ru»֊ին հայտնել է «ազգային անջատողականների» մամլո քարտուղար Ստելա Խորոշևան։
Ըստ նրա խոսքերի՝ ուկրաինացի ուժայինները վերսկսել են քաղաքի հյուսիսային հատվածի անցակետերի վրա հարձակումները առավոտյան մոտ ժամը 4․00֊ին։
Նրանց վերահսկողության տակ էր վերցվել 2 անցակետ, քաղաքի մյուս հատվածը դեռ անջատողականների վերահսկման տակ է։
Ըստ INTERFAX֊ի տվյալների՝ ուժայինները փորձել են գրավել Սլավյանսկի հեռուստաաշտարակի շենքը։


