Տիմոշենկոյի կյանքը վտանգված է
Ուկրաինայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին հայտնել է նրա մամլո քարտուղարը, փոխանցում է BBC֊ն։
Ըստ նրա խոսքերի՝ վտանգի մասին նախազգուշացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Նշենք, որ Յուլյա Տիմոշենկոն այսօր մտադիր էր հանդիպել Նիկոլաևի շրջանի ընտրողների հետ։ Ուկրաինայի ԱԾ նախազգուշացման պատճառով նա մտադիր չէ հրաժարվել հանդիպումից։