Լվովում հրկիզել են «Բատկիվշչինայի» գրասենյակը
Լվովում այս գիշեր անհայտ անձինք հրկիզել են «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակը։ Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով կուսակցության մամլո ծառայությանը։
«Ներկայումս դեպքի վայրում իրավապահներ են աշխատում։ Հուսով ենք, որ հանցագործները կհայտնաբերվեն»,֊ ասվում է մամլո ծառայության հայտարարությունում։
Նշվում է, որ պահպանության ծառայությունը ծխին ժամանակին է արձագանքել, որի արդյունքում հաջողվել է խուսափել լայնամաշտաբ հրդեհից և զոհերից։ Այնուամենայնիվ գրասենյակի գույքը մասնակի այրվել է։