Կիևի մարզում կողոպտել են «Բատկիվշչինայի» շտաբը
Կիևի մարզում անհայտ անձինք կողոպտել են «Բատկիվշչինա» կուսակցության շտաբը։ Այս մասին հայտնում է УНН֊ը՝ հղում անելով շտաբի մամլո ծառայությանը։
«Գողացվել են համակարգիչներ, կոտրել չհրկիզվող պահարանը, իսկ տպիչները տեղում են: Շտաբում տեղակայված է նաև պատգամավոր Կոնստանտին Բոնդարևի ընդունարանը»,֊ հայտնել է շտաբի ղեկավար Օլեգ Կիշյուկը։
Նրա կարծիքով, կողոպտման նպատակը կուսակցական նյութերի ներքին տվյալներին տիրանալն էր։


