3113 դիտում
11:48 05-05-2015
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը մայիսի 4-ին կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ կապված ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման հետ, հաղորդում է NewsGoergia-ն:
Հարավօսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների շրջանակում Գալուստ Սահակյանը հանդիպել էր Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ, որի ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային հարցեր:
Այդ կապակցությամբ Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն իր մտահոգությունը և դժգոհությունն է հայտնել՝ նշելով, որ այդ հանդիպումը հակասում է Հայաստանի և Վրաստանի ավանդական բարեկամական միասնությանը և վնասում երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև զարմանք հայտնել, որ իր համար անընդունելի է օկուպացված տարածքների ներկայացուցիչների և Վրաստանի բարեկամ պետության ներկայացուցչի միջև ցանկացած հանդիպումը, լինի դա պաշտոնական բնույթի կամ ոչ:
Իր հերթին Յուրի Վարդանյանը ափսոսանք է հայտնել և ասել, որ Երևանն անհապաղ կտեղեկացվի Վրաստանի դիրքորոշման մասին:
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
17:54 27-10-2014
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարի հետ
1477 դիտում
08:38 06-05-2014
Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում դեսպան․ 168 Ժամ
1708 դիտում
16:44 24-06-2014
Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան
Այս բաժնից
352 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
388 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
343 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ