Ավելի քան 100 տարվա լուսանկարներ. ֆոտոխցիկի դիմաց է հայտնվել նաև հայուհին՝ Արդվինի մոտակայքում
Քիմիկոս և լուսանկարիչ Սերգեյ Պրոկուդին – Գորսկին գունավոր լուսանկարչության պիոներն է համարվում Ռուսաստանում:
Ավելի քան 100 տարի առաջ նա ստեղծել է մի մեթոդ, որի օգնությամբ նա կարողացել է ստանալ վառ երանգներով հագեցած զարմանալի պատկերներ:
Իր ճանապարհորդությունների ժամանակ նա հազարավոր լուսանկարներ է ստեղծել, որոնք պատկերում են մարդկանց և ճարտարապետությունը, որն, ի դեպ, չի մնացել մեր ժամանակներում:
Լուսանակրիչը ճանապարհորդել և լուսանկարել է Վրաստանում, Ւզբեկստանում, Ռուսաստանում, Դաղստանում:
Լուսանկարներից երկուսն արվել են` նախկինում հայկական, այժմ` Թուրքիայի տարածքում:
Կադրերից մեկում պատկերված է Արդվին քաղաքի հայ բնակչուհին` բնության գրկում, մյուսը պատկերում է լեներում տեղակայաված Արդվին քաղաքը:
Լուսանկարներն արվել են 1910 թ-ին:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: