Ուկրաինայի ուժայինները սկսել են ռմբակոծել Սլավյանսկը
Սլավյանսկում ուկրաիանական բանակը հրետանային ռմբակոծում է սկսել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
Նշվում է, որ քաղաքի Անդեևկա գյուղ տանող ծայրամասային անցակետերում հրետանային պայթյունների ձայներ են լսվել։
Վերջին անգամ Սլավյանսկն Ուկրաինայի բանակի կողմից ռմբակոծվել է այս գիշեր։
Ներկայումս չի հաջողվում անցակետերի հետ կապ հաստատել, քանի որ քաղաքում բջջային կապը խաթարված է։