Դոնեցկում նախապատրաստվում են հանրաքվեին
Դոնեցկում իրադրությունը խաղաղ է, քաղաքը նախապատրաստվում է Դոնեցկի ազգային հանրապետություն կարգավիճակի հանրաքվեին:
Ինչպես հաղորդել է «Իտար-Տասս»-ի թղթակիցը, Կիևյի իշխանություններից սպառնալիքներ չեն հնչում: Դոնեցկում նախապատրաստվում են մայիսի 11-ի հանրաքվեին: Ստեղծվում են ընտրական տեղամասեր, տպագրվում են քվեաթերթիկներ:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների քաղաքից դուրս են բերել դաշնայնացման կողմնակիցներին, սակայն գործակալության թղթակիցը հայտնել է, որ հակասական լուրեր իրենց էլ են հասել, բայց սպասում են պաշտոնական հաստատման: