Կրակոցներ՝ Մոսկվայում. ՀՀ 4 քաղաքացի է վիրավորվել
Երեկ՝ մայիսի 3-ին Մոսկվայի արևմտյան շրջաններից մեկում գտնվող գեղեցկության սրահում ժամը 19:25-ի սահմաններում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 4 ՀՀ քաղաքացի է վիրավորվել և հոսպիտալացվել:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությանը հղում անելով, գեղեցկության սրահում վիճաբանության ժամանակ անձը չպարզված մեկը, անհայտ տեսակի հրազենից կրակոցներ է արձակել ու փախուստի դիմել և թաքնվել:
Միջադեպի արդյունքում 4 անձ հոսպիտալացվել են, որոնցից 3-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը շարունակում է ստանալ բուժօգնություն: Հիվանդանոցը ինքնակամ լքածներից 2-ին տարել են ոստիկանություն, տեղեկացնում է լրատվական գործակալությունը: