Լուգանսկում արտակարգ դրություն է հայտարարվել
Ռուսամետ Հարավ-արևմտյան բանակ կազմակերպությունը այսօր հայտարարել է Լուգանսկի տարածքում արտակարգ դրություն և պարետային ժամ:
Համապատասխան հայտարարությանբ հանդես է եկել Ժողովրդական պատգամավոր Վալերիյա Բոլոտովան, որը տեղադրել է սոցցանցերում:
Նրա խոսքերով, հայտարարվել է շրջանի տղամարդկանց զորահավաք: Ինչպես նաև հանձնարարել է ստեղծել շտաբ և իրականացնել բոլոր բնակավայրերի պաշտպանություն:
Բացի այդ շրջանում սահմանվել է պարետային ժամ 2300-ից մինչև 06:00-ն:
Նրանց պահանջով ցանկանում են Լուգանսկն անվանափոխել Լուգանսկի ազգային հանրապետություն: