Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ
                        Արցախ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին և 3-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» պատգամավորական խմբակցությունների և «Արցախատուն» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 
Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարևորել է նման քննարկումների նշանակությունը հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ այսպիսի ձևաչափով հանդիպումներն այսուհետ ևս կկրեն պարբերական բնույթ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

