«Սևոլ» լաստանավի զոհերի թիվը հասել է 228֊ի
Հարավային Կորեայի ափերին խորտակված «Սևոլ» նավի զոհերի թիվը հասել է 228֊ի։ Այս մասին հայտնում է «Ренхап» գործակալությունը։
Միաժամանակ, ևս 74 ուղևորների ճակատագիրն անհայտ է մնում։ Այսօր գրանցված վատ եղանակային պայմանների պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, հայտնել է Agence France-Presse֊ը։
Նշենք, որ ավելի վաղ հատնել էին, որ խորտակված նավի զոհերի թիվը հասել է 226֊ի։


