Խարկովում ցույց է անցկացվել՝ ի հիշատակ Սլավյանսկում զոհվածների
Խարկովում այս գիշեր Լենինի հուշարձանի մոտ ցույց է անցկացվել՝ ի հիշատակ Սլավյանսկում զոհվածների։ Այս մասին հայտնում է «Газеты.Ru»֊ի թղթակիցը։
Մի քանի 10֊նյակ հավաքվածներ մոմեր են վառել և ծաղիկներ դրել՝ 1 րոպե լռությամբ հարգելով մայիսի 2֊ին բոլոր զոհվածների հիշատակը։
Ակտիվիստները քննարկել են Դոնբասի աշխարհազորայիններին բարեգործական օգնություն հատկացնելու, ինչպես նաև այդ օգնության դեպի Դոնեցկի մարզ փոխանցման մասին։


