Nike-ը կարող է հրաժարվել Չինաստանում արտադրությունից
Nike-ը կարող է հրաժարվել Չինաստանում արտադրությունից, այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Պարկերը:
Սպորտային հագուստներ և կոշիկներ կարող ընկերությունը վերանայում է արտադրության իրականացման պայմանները կապված մատակարար գործարանից դժգոհությամբ: Հազարավոր բանվորներ գործադուլ են անում երկրի խոշորագույն գործարանի դեմ, որը արտադրում է ապրանքներ Nike-ի Inc-ի, Adidas-ի և այլ միջազգային բրենդային ընկերությունների համար:
Աշխատակիցների մեծ մասն արդեն վերադարձել է աշխատանքի, այն բանից հետո, երբ ընկերությունը համաձայնվել է նրանց մի քանի պայմաններին:


