211652_close_icon

Ռուսական պրոցեսորների արտասահմանյան արտադրողները հրաժարվել են արտադրությունից

views-count1146 դիտում article-date 14:48 20-12-2022
Օտարերկրյա արտադրողները, որոնք Ռուսաստանի համար պրոցեսորներ են արտադրում երկրի կողմից տրամադրված փաստաթղթերով, 2022 թվականին հրաժարվել են կատարել պատվերները, ինչպես նաեւ մատակարարել արդեն արտադրված արտադրանքը։ Այս մասին հայտնել է թվայնացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաեւը, ում խոսքը մեջբերում է Коммерсант-ը։ 

Պետդումայի վերահսկողության եւ տեղեկատվական քաղաքականության կոմիտեների համատեղ նիստում Շադաեւը հայտարարել է, որ 2022 թվականին թողարկվել է ընդամենը 15 հազար համակարգիչ եւ 8 հազար «Էլբրուս» եւ «Բայկալ» սերվերներ, որոնք աշխատում են ներքին պրոցեսորներով։ Դրանց թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե օտարերկրյա գործընկերները կատարեին մատակարարման պարտավորությունները։

Նմանատիպ նյութեր