Վրաստանն ընդունել է հակախտրական օրենսդրությունը
Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ հաստատել է «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրինագիծը: Օրինագիծը 140 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է:
Օրենքի հիմքում ընկած է բոլոր տեսակի խտրականությունների դեմ պայքարը, դրանց մեջ են մտնում օրինակ՝ տարիքը, առողջական վիճակը, սահմանափակ հնարավորությունները, սեռական կողմնորոշումը, գենդերային հավասարությունը, մասնագիտությունը և այլն:
Օրենք արգելում է խտրականություն ինչպես մասնավոր այնպես էլ պետական ոլորտներում: Օրենքի իրականացումը և հսկողությունը դրվում է մարդու իրավունքների պաշտպանի վրա:
Օրինագիծը քննադատության էր ենթարկվել հասարակության՝ մասնավորապես պահպանողական ու արմատական ուղղափառ խմբերի կողմից, ովքեր համառորեն պնդում են, որ «սեռական կողմնորոշում» տերմինը հանվի խտրականության պատճառների ցանկից: Օրինագծի ընդունումը ընդգրկված էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բարեփոխումների շրջանաում:


