Խարկովում ցույցի ժամանակ լրագրող է տուժել
Ուկրաինայի Խարկով քաղաքում անցկացվող ցույցի ժամանակ տուժել են «Свобода» ռադիոընկերության թղթակից Վլադիմիր Նոսկովը և իր օպերատորը։ Այս մասին հայտնում է «Газеты.Ru»֊ի թղթակիցը։
Նշվում է, որ լրագրողները ցույցի ուղիղ հեռարձակումն էին վարում։ Անհայտ անձինք այրում և պատռում էին Ուկրաիանայի դրոշները, և նկատելով, որ նրանց նկարահանում են, հարձակվել են լրագրողների վրա։
Նոսկովին և օպերատորին ոստիկանական մեքենայով տեղափոխել են հիավդանոց։ Ներկայումս նրանց բժշկական օգնություն են ցուցաբերում։


