Սողանքներ՝ Մեքսիկայում․ գրանցվել է 7 զոհ
Մեքսիկայի Պուեբլա նահանգի տարածքում սելավային ջրերից առաջացած սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 7 մարդ, հայտնել է նահանգի ղեկավարը։ Այս մասին փոխանցում է Reuters֊ը։
«Միջադեպը տեղատարափ անձրևի արդյունք է, որի պատճառով ցեխ և կեղտաջրեր են կուտակվել հեղեղելով փողոցը, որտեղ այդ պահին 5 մեքենա է գտնվել»,֊ ասվում է հայտարարությունում։
Նահանգապետը դեպքի վայր է ժամանել` խոստանալով զոհվածների ազգականներին օգնություն ցուցաբերել։