Ցանկանում եմ կարիերաս ավարտել ՊՍԺ-ում. Իբրահիմովիչ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ ցանկանում է մինչև իր կարիերայի ավարտը մնալ ֆրանսիական ակումբում:
« Երբեմն թերթերում նորություններ են հայտնվում, որ ես հեռանալու եմ թիմից: Այդ պատճառով ցանկանում եմ պարզ հասկացնել, որ ես այստեղ շատ երջանիկ եմ և ոչ մի մտադրություն չունեմ հեռանալ Փարիզից: Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել ՊՍԺ-ում»,- Իբրահիմովիչի խոսքերջ մեջբերում է Goal.com-ը