Սիրիայի նախագահ են ցանկանում դառնալ 24 թեկնածու
Սիրիայի նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների թիվը հասել է 24-ի, այս մասին հայտնել է երկրի Ազգային խորհրդի խոսնակ Մուհամմեդ Ջիհադ Ալ Լյահամը: Դամասկոսի ժամանակով մինչև 15:00-ն ավարտվել է թեկնածուների գրանցման պաշտոնական ժամկետը: Բոլոր թեկնածուները գրավոր դիմել են խորհրդարանի պատգամավորներին ցուցաբերել իրենց վստահություն:
Գործող նախագահ Բաշար Ասադը ևս կպայքարի երկրի ղեկավարի պաշտոնի համար:
Սիրիայում գործող օրենքի համաձայն նրանցից ամեն մեկը պետք է ստանա 250 պատգամավորից 35-ի աջակցությունը:
Նախագահ Ասադը , ով ցուցակում 7-րդն է, ըստ բոլոր կանխատեսումների ամենահավանական հաղթող թեկնածուն է:
Նախագահակն ընտրությունները կանցկացվեն հունիսի 3-ին:


