1797 դիտում
20:12 01-05-2014
Թալիշ գյուղի դաշտերն այլեւս ջրազուրկ չեն մնա. տեսանյութ
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում հյուրերի պակաս չկա, շնորհավորելու միանգամից երկու առիթ կա: Առաջինը ազատագրման 20-ամյա տարեդարձն է: Պատմական օրը թալիշցիների հետ նշեց նաև նախագահ Բակո Սահակյանը: Ազատամարտում զոհված 44 եւ Մեծ Հայրենականում զոհված 222 թալիշցիներին նվիրված համալիրում ծաղիկներ խոնարհվեցին:
Ադրբեջանը գյուղը գրավել էր 1992թ-ին, միայն երկու տարի անց հաջողվեց ազատագրել հիմնահատակ ավերված Թալիշը: Վերածնված գյուղի բարերարները հերոս են Արցախի համար: Արցախի նախագահը ՙՄարտական ծառայություն՚ մեդալով պարգևատրեց ազատամարտիկներին և ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով` գյուղի բարերարին:
Նորակառույց պոմպակայանի շահագործումը թալիշցիներին շնորհավորելու երկրորդ առիթն է: Պետական ֆինանսավորմամբ կառուցված պոմպակայանը Մատաղիսի ջրանցքից ջուր է մատակարարելու տասնամյակներ շարունակ անջրդի եւ գրեթե անմշակ մնացած Թալիշի դաշտերին:
Այս տարի Թալիշում ևս մեկ ծրագիր է սկսել, դպրոցի նոր շենքն է կառուցվում: Նոր դպրոցը 180 աշակերտի համար է նախատեսված: Շենքի շահագործման ժամկետները առայժմ հստակեցված չեն:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27120]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1045 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
874 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր